ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

Հետաքրքիր է ամերիկյան դիրքորոշումը Իրանի դեմ Իսրայելի հարվածների վերաբերյալ

Հետաքրքիր է ամերիկյան դիրքորոշումը Իրանի դեմ Իսրայելի հարվածների վերաբերյալ
13.06.2025 | 10:30

Պետքարտուղար, անվտանգության հարցերով խորհրդական Ռուբիոն Սպիտակ տանից (!) բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․

«Այս գիշեր Իսրայելը միակողմանի գործողություններ է իրականացրել Իրանի դեմ։ Մենք ներգրավված չենք Իրանի դեմ հարվածներին, և մեր հիմնական առաջնահերթությունն է պաշտպանել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը։ Իսրայելը մեզ տեղեկացրել է, որ այս գործողությունն իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ է համարում։

Նախագահ Թրամփը և վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ուժերի պաշտպանությունն ապահովելու համար և սերտ կապի մեջ են մնում մեր տարածաշրջանային գործընկերների հետ։

Թույլ տվեք հստակ ասել․ Իրանն իրավունք չունի թիրախավորել ԱՄՆ շահերն ու անձնակազմը»։

Այս հայտարարությամբ ամերիկյան կողմը հստակ ֆիքսում է, որ ինքը ներգրավված չէ և հակված է շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։ Իհարկե, այս դիրքորոշումը կարող է որոշակիորեն ստաբիլիզացնող գործոն հանդիսանալ՝ գլոբալ աղետի նախաշեմին։

Թուրք-ադրբեջանական զորավարժությունն էլ՝ քթներիս տակ…

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3080

Մեկնաբանություններ